Վրաստանը փորձում է ՌԴ-ի հետ հարաբերությունները դուրս բերել փակուղուց. Կվիրիկաշվիլի
21/04/2016 17:35
Նմանատիպ
Վրաստանի իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն են վարում, որպեսզի Ռուսաստանի հետ կարգավորեն հարաբերությունները առեւտրական, հումանիտար եւ մյուս ոլորտներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում:
«Մենք փորձում ենք ռուս-վրացական հարաբերությունների փակուղուց դուրս գալ պրագմատիկ քաղաքականություն իրականացնելու միջոցով»,- ասել է Կվիրիկաշվիլին, որի ելույթը հեռարձակել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Նա նաեւ կարեւորել է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում