Ազնավուրը ժամանել է Հայաստան՝ ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Նմանատիպ
Րոպեներ առաջ հատուկ «Ավրորա» մրցանակաբաշխության համար Հայաստան է ժամանել լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։ Այս մասին տեղեկանում ենք «100 LIVES» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում՝ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի կողմից:
Մրցանակի հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից եւ Հայր Բեռնար Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Նրանցից միայն մեկն է սակայն համարվելու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հաղթող, որը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև՝ ինքնուրույն տնօրինման իրավունքով և ևս 1 միլիոն դոլար կտրվի նրան ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը:
Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում