Հարավային Կորեայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից
22/04/2016 11:25
Նմանատիպ
Կորեայի Հանրապետության հարավային մասում ապրիլի 22-ին մեկ մարդ է զոհվել, եւս ութը՝ վիրավորվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
«Աղետը տեղի է ունեցել Յոսու նավահանգստային քաղաքի մերձակայքում: Այդ պահին գնացքում ընդամենը եղել է 27 մարդ»,- նշել են աղետի վայր ժամանած քննիչները:
Նախնական տվյալներով՝ մեքենավարն անտեսել է կարգավարի ցուցումները եւ շրջադարձին արագությունը չի նվազեցրել ժամում մինչեւ 50 կիլոմետր՝ այն գերազանցելով 2,5 անգամ:
Ներկայում երկաթուղագծում երթեւեկությունը դադարեցված է, նորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ մեկ օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում