«Անպատասխանատու նահանջ». Օբաման այս տարի ևս կխուսափի «Ցեղասպանություն» եզրույթից
Նմանատիպ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաները ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ Բարաք Օբաման նախագահության 8-րդ և վերջին տարում կհրաժարվի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումից, ինչպես խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ հանդիպման են եղել Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և կառավարական հարցերի վարիչ Քեյթ Նահապետյանը:
«Թվում է՝ իր պաշտոնավարման սկիզբից ի վեր Թուրքիայի ճնշումներին տեղի տվող նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի դրժելով Հայոց Ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու խոստումը»,- ասել է Արամ Համբարյանը՝ հավելելով, որ հատկապես այս օրերին, երբ շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայ հարձակումները ՀՀ-ում, Արցախում և Միջին Արևելքում, Օբամայի այս քայլը «անպատասխանատու նահանջ է», որն ավելի համարձակ է դարձնում Էրդողանին և Ալիևին:
«Դժբախտաբար, սա է նախագահ Օբամայի թողած ժառանգությունը՝ Հայոց Ցեղասպանության հանդեպ լռություն, Թուրքիայի ուրացման արշավին մեղսակցություն և Ադրբեջանի բռնարարքների քաջալերում», -եզրակացեց Համբարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում