Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը՝ Ֆուտբոլի ակադեմիայում
Նմանատիպ
Ապրիլի 25-ը ֆուտբոլի և բարեկության միջազգային օրն է: Այդ օրը՝ ժամը 14:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կներկայացվի Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող երեխաներից բաղկացած այն թիմը, որը մայիսի 26-ից 29-ը ներկայացնելու է Հայաստանը Միլանում ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐմիջազգային ֆորումի ընթացքում: Ասուլիսին ներկա կլինեն նաև ծրագրի հայաստանյան դեսպանները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը: Այնուհետև Ֆուտբոլի ակադեմիայի երեխաների թիմը փոքր ֆուտբոլային հանդիպում կանցկացնի «Փյունիկ» ՖԱ իրենց տարեկիցների հետ:
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը: ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի գործարկումն իրականացել է նրա համաշխարհային դեսպանի՝ լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը:
Ծրագրի գլխավոր միջոցառումը ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Երեխաների միջազգային ծրագրի ֆորումն է, որը միավորելու է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում