Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի սենատորների ու պատգամավորների պատվիրակությունը
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 21-ի երեկոյան Անթիլիասի Մայրավանքի Վեհարանում ընդունել է Ֆրանսիայից Լիբանան ժամանած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմի մեջ էին մտնում սենատորներ, պատգամավորներ, մտավորականներ ու հոգևորականներ: Պատվիրակությունը հաջորդաբար այցելելու է Լիբանան, Սիրիա, Իրաք և Միջին Արևելքի այլ երկրներ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ այդ երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին և հատկապես քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին ու մարտահրավերներին:
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը իր գնահատականը փոխանցեց Միջին Արևելքի ու մասնավորապես քրիստոնյաների ներկա դրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իր մտահոգությունը հրեական ու մասնավորապես հայ համայնքների հարցով:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականին: Նա պատասխանել է իրեն ուղղված հարցադրումներին, ինչից հետո ներկաներն այցելել են Մայրավանքից ներս գտնվող Նահատակաց Մատուռ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում