Ռանյերի. Վերջապես Օկաձակին կհասկանա՝ ինչ եմ իրեն ասում
22/04/2016 17:36
Նմանատիպ
«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է որոշ մանրամասներ իր թիմի ֆուտբոլիստների մասին։
-Վերջապես Օկաձակին սկսել է հասկանալ, թե ես ինչ եմ ասում իրեն։ Նա հանձնել է անգլերենի քննությունը, այդպես էլ շարունակի’ր։ Ընդհանրապես նա հիանալի տղա է, միշտ ժպտում ու ծիծաղում է, ճիշտ այնպես, ինչպես Ն’ Գոլո Կանտեն։ Ամեն դեպքում ֆուտբոլը ջնջում է սահմանները։ Այստեղ բոլորը խոսում են մեկ լեզվով։
Ռիյադ Մարեզը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բնատուր տաղանդ։ Երբ նա փայլում է, ամբողջ թիմն է փոխվում, ավելի վառ տեսք է ստանում,- Ռանյերիի խոսքն է մեջբերում «Լեսթերի» պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում