Նալբանդյանն իր հասցեին մեղադրանքները սին և շինծու է համարում
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ադրբեջանական ագրեսիայի օրերին իրեն և իր ղեկավարած գերատեսչությանը հասցեագրված մեղադրանքները համարում է սին և շինծու՝ մեկ առ մեկ հիշեցնելով բոլոր քայլերը, հանդիպումներն ու զրույցները:
«Եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին , ինչ որ անում են արտգործնախարարությունը, հայ դիվանագետները պետք է մենք հրապարակենք, ապա հեռու են դիվանագիտության էությունից, մեր աշխատանքի բնույթի ընկալումից: Խոսքն այստեղ ինչ-որ գաղտնիքներ բացելու կամ փակելու մեջ չէ։ Ուղղակի ավելի արդյունավետ աշխատանքի մասին է խոսքը: Եթե այդ նույն քննադատները նայեն արտգործնախարարության կայքէջը, ապա գոնե այն մասով, ինչ որ հրապարակված է, կտեսնեն, որ, ինչպես դուք ասում եք, իրադարձություններից առաջ, ընթացքում և հետո՝ երկու օր առաջ՝ մարտի 30-ին, ես Ժնևում ելույթ ունեցա Սիրիայի փախստականներին նվի րված՝ արտգործնախարարների հանդիպմանը, մարտի 31-ից ապրիլի 2-ը միացա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությանը, ապրիլի 3-ին արդեն Երևանում ընդունում էի մի քանի պատվիրակություններ, ներառյալ նաև՝ Կնեսեթի պատվիրակությանը, ապրիլի 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ էի հանդիպում, ապրիլի 5-ից 7-ը Բեռլինում էի Նախագահի հետ՝ պաշտոնական այցի ընթացքում, ապրիլի 8-ին արդեն Մոսկվայում հանդիպում էի Լավրովի և Բորդյուժայի հետ, ինչպես նաև ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանն էի մասնակցում, ապրիլի 9-ին Երևանում ը նդունում էի եռանախագահողներին, դրանից հետո՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին, որից հետո՝ այցելություն Պեկին և այլն: Այդ ընթացքում նաև մոտ չորս տասնյակ հեռախոսազրույցներ են կայացել, որոնք նվիրված են եղել հենց այս իրադարձություններին, այս ճգնաժամին: Եվ, ինչպես ասացի, այս ագրեսիայի սանձազերծումից հետո առաջին վայրկյաններից առաջին կապը հաստատվել է հենց արտգործնախարար Լավրովի հետ, շարունակվել նաև տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների իմ այլ գործընկերների հետ: Սա միայն արտգործնախարարի մասով: Բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվում մեր դիվանագետների՝ թե արտգործնախարարության կենտրոնական ապարատի, թե դեսպանությունների կողմից:
Կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները: Բայց այն, ինչ Դուք եք մեջբերում, ինչ որոշ քննադատներ ասում են, ապա դա շինծու և սին քննադատություն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում