Տարվա առաջին օրերին Գեղարքունիքում 67 ծնունդ է եղել, իսկ Երևանում՝ 507

2013 թվականի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 11 երեխա’ 9 աղջիկ և 2 տղա: Հունվարի 1-ին 4 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 3 երեխա’ Գավառի բժշկական կենտրոնում, 3 երեխա’ Վարդենիսի հիվանդանոցում, 1 երեխա’ Սեւանի հիվանդանոցում: Ճամբարակի բժշկական կենտրոնում այս տարվա առաջին օրը ծնունդ չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Լույս աշխարհ եկած 2 տղա երեխաներից 1-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, մյուսը’ Սևանի հիվանդանոցում:

Նախորդ տարվա առաջին օրը Գեղարքունիքում ծնվել էր 9 երեխա: Իսկ այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ծնվել է 67 երեխա’ 34 աղջիկ և 33 տղա: 34 ծնունդ’ 18 տղա և 16 աղջիկ, գրանցվել է Մարտունու ծննդատանը, 8 ծնունդ’ 6 աղջիկ և 2 տղա’ Վարդենիսի հիվանդանոցում, 12 ծնունդ’ 7 աղջիկ և 5 տղա’ Գավառի բժշկական կենտրոնում, 11 ծնունդ’ 7 տղա և 4 աղջիկ, Սևանի հիվանդանոցում, և 2 ծնունդ’ 1 աղջիկ, 1 տղա, Ճամբարակի բժշկական կենտրոնում: Նախորդ տարվա առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքում ծնվել է 73 երեխա:

Առողջապահության նախարարության տվյալներով, այս տարվա առաջին ինն օրում Երևանի ծննդատներում լույս աշխարհ է եկել 507 երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում