Սեյրան Օհանյանը հավաստիացնում է` վերացվում են քառօրյա պատերազմի բացասական կողմերը

Սեյրան Օհանյանը հավաստիացնում է` վերացվում են քառօրյա պատերազմի բացասական կողմերը

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն ընթացքի մեջ են: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են արագացված տեմպերով»,-«Արմենպրես»-ի  փոխանմամբ` նշեց Սեյրան Օհանյա նը:Նախարարը վստահեցրեց, որ հայկական բանակի ղեկավարությունն Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո սկսել է համապատասխան վերլուծություններ կատարել: Նա նշեց, որ այդ վերլուծությունները կատարվել են մարտական գործողությունների ընթացքում:

«Կարող եմ ասել, որ դրական կողմերն ավելի շատ են, քան բացասականները: Դրական է այն, որ մեր զինվորները կարողացել են մարտական գործողությունների ընթացքում թույլ չտալ հակառակորդին իրականացնել իր առջև դրված նպատակները: Իսկ բացասական կողմերը վերացնելու ուղղությամբ մենք անմիջապես սկսել ենք աշխատել»,-եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում