Ասադին տապալելու նպատակով Սիրիայում ցամաքային գործողությունը կդառնար Արևմուտքի սխալը. Օբամա
Նմանատիպ
Նախագահ Բաշար Ասադին տապալելու նպատակով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելը Արևմուտքի սխալը կլիներ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բրիտանական BBC հեռուստառադիո հեռարձակման ընկերության հետ հարցազրույցում:
«Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը:
Օբաման նաև ակնարկել է, որ չի ակնկալում իրեն ինը ամիս մնացած նախագահի պաշտոնավարման ընթացքում ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի միջոցով: «Մենք կարող ենք դանդաղորեն կրճատել տարածքները, որոնց վրա գործունեություն են ծավալում ահաբեկիչները»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ կոալիցիան կշարունակի հարվածներ հասցնել ԻՊ-ին այնպիսի վայրերում, ինչպես օրինակ Ռաքա քաղաքը, և կաշխատի մեկուսացնել Սիրիայի այն հատվածները, որտեղից զինյալները շարժվում են դեպի Եվրոպա: Սիրիայում ներկայումս տիրող իրավիճակը Օբաման բնութագրել է իբրև աննկարագրելի դժվար և կեղեքող: Նրա կարծիքով՝ Սիրիայում միայն ցամաքային զորքերի տեղակայումը այս երկարաժամկետ խնդրի լուծումը չի դառնա:
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ կարող է դիմել Ռուսաստանին ու Իրաքին միջազգայնորեն ճնշելու տարբերակին, որպեսզի օգնի իշխանափոխություն իրականացնել Սիրիայում, թեպետ, ավելացրել է, որ դա հեշտ չի լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում