ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Քրուզն ու Քեյսիկը որոշել են համագործակցել Թրամփի դեմ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Քրուզն ու Քեյսիկը որոշել են համագործակցել Թրամփի դեմ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդներ Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիկը հայտարարել են, որ պայմանավորվել են համագործակցել ֆավորիտի՝ Դոնալդ Թրամփի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քրուզի եւ Քեյսիկի ընտրական շտաբները հանդես են եկել հայտարարությոըններով, որոնցում ասված է, թե մնացած փրայմերիզներում իրենք միմյանց կզիջեն այն նահանգները, որոնցում հաղթելու առավել մեծ շանսեր ունեն: Այսպես, Քրուզը ջանքերը կկենտրոնացնի Ինդիանայում, իսկ Քեյսիկը՝ Օրեգոնում եւ Նյու Մեքսիկոյում:

Այս ռազմավարությունը նպատակ ունի թույլ չտալ, որ Թրամփն ստանա կուսակցական համագումարի 1237 պատվիրակների ձայներ, ինչը կնշանակեր, որ միլիարդատերն ինքնաբերաբար հանրապետականներից առաջադրվում Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Թրամփը երեք թեկնածուներից միակն է, որը հնարավորություն ունի պատվիրակների պահանջվող մեծամասնության ձայներն ստանալ նախքան համագումարը: Բայց Քրուզն ու Քեյսիկը հույս ունեն նրա հետ մրցակցել համագումարում կայանալիք քվեարկության ժամանակ, եթե Թրամփը անհրաժեշտ մեծամասնություն չստանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում