Իզմիրում թուրքական իշխանություններն արգելել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
25/04/2016 10:35
Նմանատիպ
Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել:
Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում և Անկարայում: Երկու քաղաքներում էլ հավաքվածները Թուրքիայի իշխանություններին հորդորել են առերեսվել պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և վերադարձնել խլված ողջ գույքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում