ՀՀ դեսպանը Մինսկում մասնակցել է Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

ՀՀ դեսպանը Մինսկում մասնակցել է Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

 Մինսկի Սբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանությունը և հայ համայնքն ապրիլի 24-ին կազմակերպել էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված արարողություն:

Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները և համայնքի ներկայացուցիչները:

ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ 101 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումը իր նպատակին չհասավ, և հայ ազգը այսօր էլ հզոր է և միասնական, ինչի վառ ապացույցն է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայ ազգի համախմբումն ու միասնականությունը: Իր խոսքում դեսպանը նաև ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի՝ պատմական արդարության վերականգնման գործում, այլ համայն աշխարհի, որպեսզի նման դաժան հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի շեղվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ճշմարիտ ուղուց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում