«Ժողովուրդ». Վարդենիսում հերթական միջադեպն է արձանագրվել՝ Սոթքի ոսկու հանքի հետ կապված
Նմանատիպ
«Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, և էլի բանը հասել է կրակոցներին։ Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է։ Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար։
Ընդամենը երկու տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մեկ այլ միջադեպ ավարտվել էր 33-ամյա Արման Մանուկյանի սպանությամբ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վարդենիսում իրավապահ համակարգ որպես այդպիսին չի գործում։ Լավագույն դեպքում իրավապահներն ընդամենը արձանագրողի դերում են։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2014-ի դեպքը քննեց բացառապես սպանության դրվագով՝ չնկատելու տալով դրա իրական դրդապատճառները։ Արդյունքում՝ եղավ հաջորդ կրակոցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում