«Ժողովուրդ». Դատավորի՝ տնային տնտեսուհի կնոջ միլիոնները

«Ժողովուրդ». Դատավորի՝ տնային տնտեսուհի կնոջ միլիոնները

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ, 15 հազար դոլար և 20 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 520 հազար դրամ:

«Ուշագրավ է Մկրտչյանի տիկնոջ՝ Գայանե Խաչատրյանի հայտարարագրած ունեցվածքը: Նա անցած տարի գնել է 25 մլն դրամ արժողությամբ բնակելի տուն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ, 85 հազար դոլար և 45 հազար եվրո: Համաձայնեք, որ Հայաստանում տնային տնտեսուհի լինելը ևս բավական եկամտաբեր «գործ» է, հատկապես եթե նա պաշտոնյայի կամ դատավորի կին է»,-գրել է «Ժողովուրդ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում