«Ադրբեջանը հանդես է գալիս պատերազմական ագրեսիայի և նվաճման դիրքերից». Ֆրանկ Էնգել
Նմանատիպ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հորդորել է միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հավասարության նշան դնել ագրեսորի և տուժող կողմի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էնգելը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում ԼՂ զինադադարը չեղյալ համարելու ուղղությամբ, ինչ հրաժարվում է ԵԱՀԿ մոնիթորինգից, իսկ այս գիշեր Ղարաբաղում սպանվել են երկու զինվոր, կասկածի որևէ նշույլ անգամ չի կարող լնել, թե ինչ է այդտեղ կատարվում: Ադրբեջանը հանդես է գալիս պատերազմական ագրեսիայի և նվաճման դիրքերից: Դեռ որքա՞ն ժամանակ միջազգային հանրությունը, այդ թվում և Եվրամիությունը, ագրեսորին դիմելու փոխարեն կշարունակի ստոր կերպով դիմել «երկու կողմերին»` հորդորելով զերծ մնալ իրադրությունն ավելի բարդացնող գործողություններից»,- նշել է Էնգելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում