Հալաբյան փողոցում երթևեկությունը վերականգնվել է

Հալաբյան փողոցում երթևեկությունը վերականգնվել է

Հալաբյան փողոցում քիչ առաջ «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ավարտվել են։ Երթևեկությունը փողոցում արդեն վերականգնված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեսյբուքյան պաշտոնական էջը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում