«Բորուսսիան» Հյումմելսի համար 38 մլն է ակնկալում
27/04/2016 10:39
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մաթս Հյումմելսը կարող է ամռանը հեռանալ ակումբից։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները հետաքրքրում են Մյունխենի «Բավարիային», որն արդեն սկսել է բանակցային գործընթացը։ Հյումելսի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հայտնում է «Bild»-ը, ամենահավանական տարբերակն այն է, որ դորտմունդցիները կվաճառեն Հյումմելսին։ «Բորուսսիան» ակնկալում է առնվազն 38 մլն եվրո ստանալ այդ գործարքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյումմելսն ակումբի ղեկավարությանը տեղյակ է պահել հեռանալու ցանկության մասին։
«Բավարիան» ֆուտբոլիստին առաջարկում է չորս տարով պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով և հավելավճարներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում