Զիդանը կրկին պատռել է տաբատը (լուսանկար)
27/04/2016 11:03
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկին պատռել է տաբատը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի ժամանակ (0:0) «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը նորից նյարդային պոռթկման ժամանակ կասկածի տակ է դրել դերձակների աշխատանքը։
Տեսախցիկները ֆիքսել են, որ այնպես, ինչպես «Վոլֆսբուրգի» դեմ քառորդ եզրափակչի խաղում, Ֆրանսիացի մասնագետը հանդիպման վերջնամասում պատռված տաբատով է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում