Իրանցի նախարարը ՀՀ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում բախումների հանդարտեցմանն ուղղված իրենց ջանքերը
Նմանատիպ
Իիրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 20-ին հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադիի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրույցին քննարկվել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումներին, որի համատեքստում նախարար Փուրմոհամմադին ներկայացրել է իրանական կողմի ձեռնարկվող ջանքերը` բախումների հանդարտեցմանը և ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը նպաստելու ուղղությամբ:
ՀՀ դեսպանը ներկայացրել է հայկական կողմի նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման և տարածաշրջանում կայունության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում