ԼՂ-ի շուրջ իրավիճակը պահանջում է դրսևորել զսպվածություն. թույլ չտալ ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ին հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը պահանջում է զսպվածություն, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն թեզիսի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, հարկ է դրսևորել զսպվածություն և գործը հասցնել կայունության վերականգնման»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ կողմերին անհրաժեշտ Է վերսկսել բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը:
«Սկզբունքորեն կարևոր ենք համարում առկա պայմանավորվածությունների հիման վրա ակտիվացնել ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը»,-հավելել է նա:
Ըստ նրա՝ ներկա պահին առաջնահերթ խնդիր է իրադրության մեղմացումը, նոր ագրեսիա, արյունահեղություն թույլ չտալը, ինչպես նաև այնպիսի մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստի և իրավիճակի հանդարտեցմանը, և բանակցային գործընթացի վերսկսմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում