«Norway Chess». Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց
Նմանատիպ
Մեկօրյա հանգստից հետո Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ «Norway Chess 2016» սուպերմրցաշարի 7-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 6 ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տոնեց: Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Պավել Էլյանովի նկատմամբ, պարտիան ավարտվեց 45-րդ քայլին:
Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
- Մագնուս Կարլսեն – Վլադիմիր Կրամնիկ՝ 1:0
- Պենտալա Հարիկրիշնա – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0.5:0.5
- Վեսելին Թոփալով – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
- Նիլս Գրանդելիուս – Լի Չաո՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսենը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 5 միավոր: Թոփալովը, Արոնյանը, Վաշյե-Լագրավը և Հարիկրիշնան ունեն 4-ական միավոր, Կրամնիկը՝ 3.5, Էլյանովը, Գիրին և Լի Չաոն՝ 3-ական, իսկ Գրանդելիուսը՝ 1.5:
Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Կայանալու են նաև Էլյանով – Լի Չաո, Գիրի – Գրանդելիուս, Վաշյե-Լագրավ – Թոփալով և Կրամնիկ – Հարիկրիշնա պարտիաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում