Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
28/04/2016 10:54
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում:
Մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով) Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով), կրկին «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում՝ Էլ Սալվադորի հավաքականի հետ:
Երկու հանդիպումների տոմսերն էլ արդեն վաճառքում են։ ՀՖՖ պաշտոնական կայքից տեղականում ենք, որ տոմսերն արժեն 30-120 ԱՄՆ դոլար: Ցանկացողները կարող են տոմսերը ձեռք բերել՝ զանգահարելով Yerevan Printing` 818-548-6262 հեռախոսահամարով (Լոս-Անջելեսում), կամ այցելելով www.ticketon.com, www.axs.com կայքերը: Հայաստանի տարածքում տոմսերը չեն վաճառվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում