ԿԺԴՀ-ն վերստին բալիստիկ հրթիռի անհաջող արձակում է անցկացրել
Նմանատիպ
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն միջին հեռահարության բալիստիկ հրթիռի երկրորդ անհաջող արձակումն է անցկացրել:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռի արձակումը տեղական ժամանակով ժամը 6:40-ին անցկացվել է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է, որ հրթիռը, հավանաբար, ընկել է մեկնարկից մի քանի վայրկյան հետո: Հարավկորեացի զինվորականները նշում են, որ սա «Մուսուդան» նոր հրթիռի արձակման արդեն երկրորդ անհաջող փորձն է, որը տեսականորեն կարող է թռչել մինչեւ Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաներ:
Առաջին հրթիռը փորձել էին արձակել ապրիլի 15-ին՝ ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրը, սակայն փորձարկումն անհաջողության մատնվեց:
Ամսվա սկզբին ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտնել են նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի շարժիչի ցամաքային հաջող փորձարկման մասին:
Չնայած պատժամիջոցների ռեժիմին, որը գործում է երկրի նկատմամբ, Փենյանը չի նվազեցնում ցուցադրական ռազմական փորձարկումների եւ վարժանքների թիվը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում