«Ման. Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Կանտեի տրանսֆերը
28/04/2016 18:26
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով և ծրագրում է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել ամռանը:
«Goal.com»-ի հաղորդմամբ, Կանտեի խաղով հիացած է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով այժմ ակումբի նախագահների խորհրդի անդամ է: «Մանչեսթեր Յունայթեդում» հույս ունեն, որ տրանսֆերի համար կվճարեն 25 մլն եվրոյից ոչ ավելի գումար և պատրաստ են գործարքում ներառել Անդրեաս Պերեյրայի տրանսֆերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Կանտեն մասնակցել է 34 խաղի, խփել է 1 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Լեսթերին», խաղը կայանալու է մայիսի 1-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում