Օզբիլիսը չի մասնակցի «Ատլետիկոյի» հետ խաղին
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ արտագնա հանդիպմանը: Այս մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը:
«Օզբիլիսն ակումբի կողմից անձնական թույլատվություն է ստացել և բաց կթողնի խաղը»,-Խեմեսի խոսքը մեջբերել է «Ռայո Վալյեկանոյի» մամուլի ծառայությունը:
«Ատլետիկո»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 20:15-ին: Այս խաղից առաջ «Ատլետիկոն» ունի 82 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 35 միավորով 16-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշին», իսկ «Ռայո Վալյեկանոյի» վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում