Չպետք է առաջնորդվել «ուռա հայրենասիրությամբ», թուրքական ապրանքների հարցում պետք է սելեկտիվ մոտեցում լինի. Նախկին վարչապետ
29/04/2016 15:47
Նմանատիպ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սխալ է համարում թուրքական ապրանքների արգելման հարցում «ուռա հայրենասիրությամբ» առաջնորդվելը: Ըստ նրա՝ դրանից տուժելու է Հայաստանը, քանի որ մենք քիչ բան ենք ներկայացնում թուրք արտադրողի համար, իսկ թուրքական պետությունը բյուջեից տասնյակ միլիարդներ է ծախսում, որ իր ապրանքը մրցունակ լինի:
«Սա այն դեպքն է, որ հիմնականում կտուժենք մենք, երբ ուտում ենք թուրքական պոմիդորը, այն այստեղ ավելի էժան է, քան Ստամբուլում, որպեսզի ավելի մրցունակ լինի Թուրքիան սուբսիդիաներ է կիրառում: Իհարկե, սելեկտիվ մոտեցում կարելի է կիրառել որոշ ապրանքների դեպքում, բայց ոչ բոլոր»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում