Փուլային կարգավորումը կներառի Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը և սահմանների հստակեցումը. ՀՀ ԱԳ փոխնախարար
29/04/2016 19:27
Նմանատիպ
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է «News.am» գործակալության՝ ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հարցին, հայտնում են ԱԳՆ-ից:
– Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը:
-Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում