ՀՀ Նախագահի հրամանով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
29/04/2016 22:01
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն Արմեն Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում