«ՊՍԺ»-«Ռեն»՝ 4:0, Իբրահիմովիչը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
30/04/2016 00:21
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռենին»: Լորան Բլանի թիմը 4 անպատասխան գոլ խփեց. մեկական անգամ աչքի ընկան Մաքսվելը և Էդինսոն Կավանին, իսկ Զլատան Իբրահիմովիչը դուբլ ձևակերպեց:
Այժմ «Պարի Սեն Ժերմենն» ունի 89 միավոր, իսկ «Ռենը» մնաց 52 միավորով՝ 7-րդ տեղում:
Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր
«Պարի Սեն Ժերմեն» – «Ռեն»՝ 4:0
Գոլերը՝ Մաքսվել 50′, Իբրահիմովիչ 54′, 78′, Կավանի 90+1′