ՖԻԴԵ. հրապարակվել են նոր վարկանիշային աղյուսակները
Նմանատիպ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի դրությամբ:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851): Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2784) 7-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2689), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660):
Նշենք, որ մայիս ամսվա աղյուսակում հաշվարկված չեն «Norway Chess 2016» մրցաշարի արդյունքները: Այդ մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և 8 կետով բարձրացրեց իր վարկանիշը:
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 41-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) 47-րդը:
Հավելենք, որ թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում