Եվրոպական կազմակերպությունների գործակցությունը շատ խնդիրների լուծման ուղին է. Ուկրաինայի հայերի միության նախագահ
Նմանատիպ
Եվրոպական կազմակերպությունների փոխգործակցությունը բազմաթիվ խնդիրների լուծման ուղին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը՝ ամփոփելով Սփյուռքների միջազգային խորհրդաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում:
Նրա կարծիքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ընդլայնել համագործակցության ոլորտը:
«Եվրոպական կազմակերպությունների գործակցությունը բազմաթիվ խնդիրների լուծման ուղին է: Հաճախակի շփումները եւ միջազգային ասպարեզում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր գործընկերների հետ գործողությունների համակարգման իրական հնարավորություն է»,- ասել է նա:
Նշենք, որ մայիսի 2-ին Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նրա ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, Եվրախորհրդարանում մասնակցել է «Սփյուռքների Եվրոպա» միջազգային խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի ձեւաչափը դրա մասնակիցներին աննախադեպ հնարավորություն է ընձեռել եվրոպայի ղեկավարների, քաղաքական գործիչների, ակտիվիստների ու փորձագետների հետ շփվել Եվրոպայի սփյուռքների դերի, տեղի ու տեսլականի շուրջ:
Միջոցառումն անցկացվել է «Սփյուռքների Եվրոպայի»՝ եվրոպական սփյուռքների միջեւ փորձի փոխանակմանը, նրանց փոխգործակցությանն օժանդակող հանրակցության զարգացող նախագծի շրջանակներում:
Նախագծի կազմակերպիչներեն են Համահայկական բարեգործական միությունը (AGBU), «Phiren Amencaե կամավորական ընկերությունը, Հրեա ուսանողների եվրոպական միությունը (EUJS), ինչպես նաեւ Եվրամիության կրթության, լսա- տեսա- տեղեկատվության գործակալությունը:
Ինչպես արդեն հաղորդվել է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների հետ համագործակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում