Զիդան. Ռոնալդուն կխաղա «Ման. Սիթիի» դեմ, Բենզեման՝ ոչ
03/05/2016 15:14
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ այդ խաղին չի մասնակցի թիմի հարձակվող Կարիմ Բենզեման։
-Ռոնալդուն 100 տոկոսով պատրաստ է հանդիպմանը, նա մարզվում է և վաղը մեզ հետը կլինի, որևէ ռիսկ չկա։ Իսկ ահա Բենզեման չորեքշաբթի չի խաղա,-ասել է Զիդանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա «Սանտյագո Բեռնաբեուում» մայիսի 4-ին, առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում