Ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատությանգնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա.Օսիկյանի 2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569 գրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում