Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի մասնագատները կգնահատեն վիրավոր զինծառայողների բուժման հնարավորությունները
Նմանատիպ
Ֆրայբուրգից (Գերմանիա) Հայաստան ժամանած համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատները գնահատական կներկայացնեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական հետագա բուժման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարությունից` նշելով. «Ռազ մական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական հետագա բուժման վերաբերյալ գնահատական կներկայացնեն Ֆրայբուրգից Հայաստան ժամանած համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ` Ֆրայբուրգի վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն»:
Հաղորդագրության համաձայն` մայիսի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում կկայանա լրագրողների հետ հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում