ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կգումարի այս տարվա առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է ընթացիկ տարվա առաջին նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում են հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննարկումը, «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» հասարակական կազմակերպության հունվարի 15-ի դիմումի քննությունը: Հանձնաժողովը նախորդ տարեվերջին վարույթ է ընդունել երեք դիմում’ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, Արմեն Ռուստամյանի դիմումը’ 83 պատգամավորների վերաբերյալ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիմումը ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, կդառնան դռնփակ նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը։

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունից դիմում-բողոք է ստացել Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ: Դիմումի առիթը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջեւ նախորդ տարեվերջին տեղի ունեցած միջադեպն է: Օրակարգային հարցերից է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը վերաբերում է ԱԺ 83 պատգամավորների կողմից արտահերթ նիստին չգրանցվելուն եւ այդպիսով նիստը տապալելուն: Քննարկման կդրվի նաեւ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ ԶԼՄ-ներում հրապարակված դիմումը, որով հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը’ հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը: Դրանում Մելքումյանը պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր, հեռախոսով բանակցում վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում է տարածքներ եւ նշում, որ իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում