Պետք է ամեն ինչ անել, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի. Գործարարն՝ ապրիլյան պատերազմից (տեսանյութ)

Պետք է ամեն ինչ անել, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի. Գործարարն՝ ապրիլյան պատերազմից (տեսանյութ)

Չորս օրվա պատերազմը ցույց տվեց առաջինը, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք միանգամից միանալ իրար և միանգամից անել ամեն ինչ, որ չնայած և´ զոհերին, և´ շատ դժվարություններին, և´ շատ լուրջ հարցերին, որ պետք է պատասխանենք, մենք կարող ենք պայքարել և կարող ենք մեր հույսը դնել միայն մեզ վրա: Այս մասին հայտարարել է «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի շրջանակում անդրադառնալով ապրիլյան պատերազմին ու դրանից քաղած դասերին:

«Մեր ազգը պետք է ամեն ինչ անի, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի, այլ լինի այն ֆունդամենտը, որը մեզ թույլ է տալու առաջ նայել դեպի ապագա 50-100 տարիները, որովհետև առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Արցախի և Հայաստանի՝ չկա հայ ազգը»,-ընդգծել է նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «երբ պատերազմ է, դու հասկանում ես՝ ունես ղեկավար, որի շուրջ պիտի միանաս»: Գործարարն ասում է, որ ինչ-ինչ հարցերի դեպքում, անհրաժեշտ պահի պատրաստ է կանգնել ՀՀ և ԼՂՀ ղեկավարության կողքին՝ Արցախի պաշտպանության հարցում։

«Այդ կողմից ես չեմ տեսնում գաղափար, որ մեկ հոգի պետք է անի: Առաջին հերթին՝ ղեկավարությունն է պատասխանատվություն կրում ընդհանուր հայ ազգի պաշտպանության համար և այդ պատասխանատվությունը կրելն է նրանց իրավունք տալիս, որ  ինչ-որ բաներ էլ պահանջեն: Դրա համար պետք է հասկանանք, որ Արցախի պաշտպանությունը Բակո Սահակյանի և Սերժ Ազատի Սարգսյանի պարտականությունն ու ուժն է, որ իրենք պետք է օգտագործեն և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի, և՛ հայ ազգի ուժը, որպեսզի այդ պաշտպանությունը լինի հաջող և կտրուկ»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում