Հենց այս գործոնով պայմանավորված կլինի թշնամու հետագա քայլերի տրամաբանությունը
14/05/2016 11:47
Նմանատիպ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանոը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մեր թնդանոթների քանակից ու տեղաբաշխման վայրերից ավելի ադրբեջանին պիտի որ Հայաստանում ու Արցախում տիրող հասարակական տրամադրությունները հետաքրքրեն։
Կարծում եմ` հենց այս գործոնով պայմանավորված կլինի թշնամու հետագա քայլերի տրամաբանությունը։ Հետևաբար` այս հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Եկեք չմոռանանք, որ 21-րդ դարի պատերազմների ամենահզոր զենքը ինֆորմացիան է։ Եվ ուրեմն պետք չի դեմքի խելոք արտահայտությամբ խոսել, օրինակ, «հյուծման պատերազմի» մասին։ Կամ էլ քննարկել Ադրբեջանի այս կամ այն քայլի արդյունավետությունը։ Հատկապես, երբ այդ թեմաների մասին շատ մոտավոր պակերացում ունեք։ Հերիք է անձնական տրամադրությունները ժողովրդի վզին փաթաթեք…
Կուտակվել էր, ներող կլինեք))))։
Հետևեք մեզ նաև Telegram-ում