ԼՂՀ ՊԲ-ի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին Բաքվի հայտարարությունը ապատեղեկատվական հնարք է. Հասրաթյան (տեսանյութ)
18/05/2016 15:57
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, որ մայիսի 17-ին իբր ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ռազմաշխարհ» հաղորդման ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում