Հայաստանում արդյունաբերության աճը գրանցվել է համաշխարհային արդյունաբերության աճի տեմպերի նվազման ֆոնի վրա
Նմանատիպ
Անցած տարի Հայաստանի արդյունաբերությունը գրանցեց զգալի աճ, որը համաշխարհա-յին արդյունաբերության աճի տեմպերի նվազման ֆոնի վրա բավականին հետաքրքրական էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 9.2%: Թեև տարեկան կտրվածքով վերջնական ցուցանիշները դեռևս չեն ամփոփվել, սակայն պատկերը արդեն պարզ է և կարելի է որոշակի հետևությունների հանգել: Արդյունաբերական արտադրանքի աճ գրանցվել է արդյունաբերության բոլոր երեք հատվածներում՝ հանքագործական արդյունաբերության հաշվին, որը գրանցել է 14.6% աճ, իսկ նպաստման չափը արդյունաբերության աճում կազմել է մոտ 2.9 %, ապա մշակող արդյունաբերության հաշվին, որի աճը կազմել է 5.6 %, իսկ նպաստման չափը արդյունաբերության աճում կազմել է 3.5% և էլեկտրաէներգիայի արտադրության հաշվին, որի աճը կազմել է 14.1%, իսկ նպաստման չափը կազմել է 2.8%: Ինչպես տեսնում ենք մշակող արդյու¬նաբերության աճի տեմպերը զիջում են հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի աճի տեմպերին, թեև դրա նպաստման չափը մի փոքր է գերազանցում նշված ճյուղերի կողմից ամբողջ արդյունաբերության նպաստման չափին, քանի որ մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը ընդհանուր արդյունաբերության մեջ ամենամեծն է և նոյեմբերին կազմել է 62.7%: Իր հերթին մշակող արդյունաբերությունում մեծ կշիռ ունեն և աճին զգալիորեն նպաստել են հիմնային մետաղների արտադրությունը, ինչպես նաև խմիչքների արտադրությունը և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունները: Նշենք, որ հանքագործական արտադրությունը և հիմնային մետաղների արտադրությունը միասին կամ լեռնամետա¬լուրգիական ճյուղի նպաստման չափը ամբողջ արդյունաբերական աճին դեռևս զգալի է:
Ընդհանրապես 2012 թ.-ին ամբողջ աշխարհում նկատվել է արդյունաբերության աճի տեմ-պերի նվազում, որոշ դեպքերում նույնիսկ անկում 2011թ.-ի համեմատ: Պատճառը Եվրագոտու երկրներում ֆինանսական անկայությունն է եղել’ մասնավորապես պարտքային ճգնաժամը, բանկային համակարգի իրավիճակը և անորոշությամբ պայմանավորված տարբեր ռիսկերը: Լրացուցիչ ռիսկ էր հանդիսանում նաև ԱՄՆ-ի հարկաբյուջետային համակարգով և պարտքային ճգնաժամով պայմանավորված սպառնալիքները: Եթե Եվրագոտում և Ճապոնիայում տնտեսության ռեցեսիան շարունակվեց ամբողջ տարին և նկատվեց արդյունաբերության անկում, ապա որոշ զարգացող երկրներում, ինչպես օրինակ Բրազիլիայում և Հնդկաստանում նկատվում էր արդյունա¬բերության թույլ աճ: Եվրագոտու երկրների համեմատությամբ ԱՄՆ-ում վիճակը համեմատաբար լավ էր, եթե հետևենք ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսին, ապա տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ որոշակի աճ և ակտիվություն նկատվեց, իսկ երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպերը բավականին դանդաղեցին և նույնիսկ փոքր անկում գրան¬ցեցին և այն հատկապես վատացավ Սինդի փոթորիկից հետո: Այնուամենայնիվ նոյեմբերին ԱՄՆ-ի արդյու¬նաբերությունը կրկին աճի թույլ արդյունքներ գրանցեց: Տարվա ընթացքում ԱՄՆ-ում նվազել է նաև գործազրկության մակարդակը, դա և արդյունաբերության որոշակի ակտիվացումը հիմնականում պայմանավորված է եղել ամերիկյան դոլարի քանակական մեղմացման քաղաքա¬կանությամբ:
Ինչպես նշեցինք, արդյունաբերության անկում դիտարկվել է թե Եվրագոտում (Ե17), թե ամբողջ Եվրամիությունում (Ե27): Այսպես, ըստ Eurostat-ի վիճակագրության 2012 թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Եվրագոտում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.7 %-ով, իսկ Եվրամիությունում նվազել է 3.3 %-ով: Ըստ էության ամբողջ տարվա ընթացքում 2011 թ.-ի համեմատ և Եվրագոտում և Եվրամիությունում անկում է գրանցվել: Բացասական տենդեցը շարունակվում է պահպանվել ոչ միայն Եվրագոտու պարտքային պրոբլեմ¬ներ ունեցող երկրներում, այլ նաև զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում’ ինչպես օրինակ Ֆրանսիայում և Գերմանիայում: Տարվա կտրվածքով արդյունաբերության ամենամեծ անկում է գրանցվել Սլովենիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում: Մեծ Բրիտա¬նիայում նույնպես արդյունաբերության անկում է գրանցվում: Եվրագոտում արդյունաբերության անկմանը արդյունքում աճել է նաև գործազրկության մակարդակը:
Արդյունա¬բերական աճի ցածր տեմպեր արձանագրվեցին նաև մի շարք ասիական երկր-ներում՝ Հարավային Կորեայում և Սինգապուրում: Ճապոնիայում ռեցեսիան շարունակվում է, արտահանումը և արդյունաբերությունը գտնվում են դեռևս թույլ վիճակում: Ճապոնիայի արդյու-նաբերության անկման պատճառը դեռևս արժեվորված իենի իրողությունն է, տնտեսության դեֆլյացիան և Արևելա-չինական ծովում վիճելի կղզիների պատճառով Չինաստանում ճապո-նական ապրանքների ծավալների սպառման կրճատումը: Արդյունքում դեպի Չինաստան, ինչպես նաև դեպի Եվրամիության երկրներ ճապոնական ապրանքների արտահանման նվազման պատ-ճառով այդ երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվեցին:
Վիճակը համեմատաբար բարվոք էր Չինաստանում, այնտեղ նույնպես ամբողջ տարվա կտվածքով աճի ավելի ցածր արդյունքներ են գրանցվել նախորդ տարվա համեմատ, սակայն աճի տեմպերը բավականին բարձր են եղել Միացյալ Նահանգների կամ այլ երկրներների համեմատ: Չինաստանում տարվա սկզբից նկատվում էր աճի տեմպերի շարունակաբար նվազում, որը միայն չորրորդ եռամսյակում սկսեց բարձրանալ՝ նոյեմբերին աճը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 10.1 %: Ռուսաստանում նույնպես նկատվել է արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերի դանդաղում: Արդյունաբերական արտադրանքի ծավալները 11 ամիսներին Ռուսաս¬տանում աճել է 2.7 %-ով անցած տարվա նույն ժամանակահատվածի աճի համեմատ: Արդյու¬նաբերության աճի տեմպերի կրճատում է նկատվել նաև Թուրքիայում, որտեղ տարվա 10 ամիսների կտրվածքով արդյունաբերական աճի միջին ցուցանիշը կազմել է 2.1%, նախկին ժամանակահատվածի մոտ 10 % աճի դիմաց: Արդյունաբերության անկում է գրանցվել նաև Ադրբեջանում, հունվար-նոյեմբերի ամիսների կտրվածքով անկումը կազմել է 3.3 %, որտեղ թեև նավթարդյունաբերության անկումը կազմել է 5.3 %, սակայն ոչ նավթային արդյունաբերության աճը կազմել է 7.4%:
Սարգիս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում