Ս.Սարգսյանն առաջիկա նախընտրական հանդիպումներ կունենա Սյունիքում և Վայոց Ձորում

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր կմեկնի Սյունիքի մարզ:

Ինչպես տեղեկանում է նախագահի թեկնածուի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Արծվանիկի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ընտրողների հետ:

Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վայոց Ձորի մարզ: Մարզի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուն հունվարի 24-ին հանդիպումներ կունենա Ջերմուկում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում