Հայաստանի տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
04/06/2016 17:36
Նմանատիպ
Հայաստանի տարածքում հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 5-7-իը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում