Վարդիի կինը խնդրել է ամուսնու տեղափոխության համար չվիրավորել իրեն
04/06/2016 17:54
Նմանատիպ
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի կինը՝ Ռեբեկա Վարդին երկրպագուներին խնդրել է ամուսնու՝ «Արսենալ» տեղափոխության պատճառով սոցիալական ցանցերում իրեն չվիրավորել։
-Լսեք, «Լեսթերի» երկրպագուներ, պետք չէ վիրավորել ինձ։ Ես ընդհանրապես որևէ առնչություն չունեմ ամուսնուս որոշման և նրա կարիերայի հետ։ Անարդար է,-գրել է Ռեբեկան «Twitter»-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արդեն հաստատել է՝ «Արսենալի» ղեկավարությունը վճարելու է Ջեյմի Վարդիի պայմանագրում առկա հրաժարագինը և ձեռք է բերելու ֆուտբոլիստի տրանսֆերը։ Վարդիի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարող է լինել արդեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում