Խորվաթիան 10 գոլ խփեց Սան Մարինոյի դարպասը (տեսանյութ)
05/06/2016 00:02
Նմանատիպ
Եվրոպայի առաջնությանը պատրաստվող Խորվաթիայի հավաքականն ընկերական խաղում ջախջախեց Սան Մարինոյի ընտրանուն։ Ռիեկայում կայացած խաղում խորվաթները 10 անպատասխան գոլ խփեցին․ Մարիո Մանջուկիչը և Նիկոլա Կալինիչը դարձան հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Պյացան, Դարիո Սռնան, Իվան Պերիշիչը և Իվան Ռակիտիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Խորվաթիան մրցելու է Իսպանիայի, Թուրքիայի և Չեխիայի հավաքականների հետ։
Ընկերական հանդիպում
Խորվաթիա – Սան Մարինո՝ 10:0
Գոլերը՝ Պյացա 20′, Սռնա 24′, Մանջուկիչ 24′, 36′, 38′, Պերիշիչ 40′, Ռակիտիչ 50′, Կալինիչ 59′, 73′, 84′