Ամերիկայի գավաթ. Սուարեսը բաց կթողնի մեկնարկային հանդիպումը
05/06/2016 11:56
Նմանատիպ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողանա օգնել թիմին Ամերիկայի գավաթի մեկնարկային՝ Մեքսիկայի հավաքականի հետ խաղում։ 29-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից, որն ստացել էր Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ «Սևիլյայի» դեմ խաղում (2:0)։
-Սուարեսը հաստատ չի խաղալու։ Նա միշտ մեզ հիացրել է վնասվածքներից ապաքինվելու արագությամբ, բայց այս պահին նա պատրաստ չէ։ Վնասվածքից ընդամենը երկու շաբաթ է անցել։ Մտածում ենք նրան կազմում ընդգրկել այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի,-ասել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի ապաքինման համար երեք շաբաթ կպահանջվի։
Մեքսիկա-Ուրուգվայ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 02:00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում