Լապորտա. Մեղադրանքներով փորձում են Մեսսիին ստիպել հեռանալ «Բարսելոնայից»
05/06/2016 16:00
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան իր կարծիքն է հայտնել ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի և նրա հոր դեմ դատավարության մասին՝ կապված հարկային պարտավորություններից խոսափելու հետ։
-Այս ամենից տպավորություն է ստեղծվում, թե կա քաղաքական, իրավական, մարզական և լրագրողական մի մարտավարություն, որի համաձայն պետական մեղադրանքը զենք է, որի միջոցով փորձում են Մեսսիին ստիպել հեռանալ «Բարսելոնայից»։ Ես ցավում եմ չարության այն ալիքի պատճառով, որն ուղղվել է Մեսսիի և նրա ընտանիքի դեմ։
Ինձ թվում է, որ «Բարսելոնան» պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի իր ֆուտբոլիստին, աշխարհի լավագույն ֆուտբոլիստին պաշտպանելու գործում,-ասել է Լապորտան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում