Բեկենբաուեր․ Լևանդովսկին պատրաստ է խաղալ «Ռեալում»
05/06/2016 17:31
Նմանատիպ
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խոսել է մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։
-Լավ գործարք կլինի, եթե Լևանդովսկին տեղափոխվի «Ռեալ»։ Ռոբերտը պատրաստ է խաղալ «Ռեալում», ես չեմ կասկածում։ Միշտ ասել եմ, որ Լևանդովսկին յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա նման է Իբրահիմովիչին և գոլեր է ստեղծում այնպիսի իրավիճակներում, երբ թվում է՝ գոլի համար ոչ մի հնարավորություն չկա։ Դա շատ կարևոր որակ է։ Ռոբերտը շատ ուժեղ է նաև բնավորությամբ, նրա համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ, բայց «Ռեալի» ծրագրերի մասին ես ոչինչ չգիտեմ,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է «АS»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում