Շարմազանովը Փոստանջյանին կոչ արեց ԼՂՀ իշխանություններին դասեր չտալ
Նմանատիպ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կոչ արեց ՀՀ ԱԺ ամբիոնից ԼՂՀ իշխանություններին կոչեր չանել և դասեր չտալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի խորհրդարանը պետք է դատապարտող հայտարարություն ընդունի Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ, Շարմազանովը հիշեցրեց, որ ԼՂՀ-ն անկախ ժողովրդավարական պետություն է:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնուրույն ժողովրդավարական պետություն է: Եվ այս ամբիոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կոչեր անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կա իրավապահ համակարգ. և ես ավելի քան համոզված եմ, որ իրավապահ մարմինները կքննեն այդ հարցը և օրենքների ամբողջ ուժով կորոշեն՝ ինչ է եղել»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, ընտրված խորհրդարան և իշխանություն, ունի իրավապահ համակարգ, որն էլ կքննի հարցը և որոշումներ կկայացնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում