ՀՀԿ-ՀՅԴ խորհուրդը կղեկավարի Սերժ Սարգսյանը
Նմանատիպ
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրով առաջարկված խորհուրդի ստեղծումը կյանքի է կոչվել: Շուրջ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից խորհրդում ներկայացված կլինի 4 ներկայացուցիչ, իսկ խորհուրդը կնախագահի Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը մի փոքր խախտել է իրենց գրաֆիկը:
«Մենք անդրանիկ նիստը գումարել ենք, որտեղ նախանշել ենք մեր հետագա աշխատանքային գրաֆիկը՝ ժամանակացույցով, հստակ ձևաչափերով: Գլխավոր հարցը, որ դրել ենք, այն է, որ գիտեք, որ մենք ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ հայտնի համագործակցության համաձայնագիրը, որը հստակ ուղղություններ է նշում: Այդ թվում են նաև ձեր բարձրացրած բոլոր հարցերը՝ մենաշնորհային խնդիրները, հակակոռուպցիոն պայքարը և այլն: Մենք պայմանավորվել ենք, որ այդ համագործակցության պայմանագիրը պետք է վերածվի գործողությունների ծրագրի, ժամանակացույց, որ ավելի պարզ, հստակ դառնա՝ մենք ինչ քայլերով ենք գնում այդ համագործակցության համաձայնագիրն իրականացնելու ուղղությամբ»,– ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսը մեկ անգամ խորհրդի փակ նիստ գումարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում